ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կքննարկի Իրանը կրկին ռմբակոծելու հնարավորությունը, եթե Թեհրանն ուրանը հարստացնի մինչև «տագնապալի» մակարդակի։ Թրամփը հավելել է, որ կցանկանար տեսնել, թե ինչպես են Միջազգային ատոմային էներգիայի գործակալության կամ այլ հեղինակավոր աղբյուրի տեսուչները ստուգում Իրանի միջուկային օբյեկտներն անցյալ շաբաթավերջին դրանց ռմբակոծությունից հետո։               
 

Վարձով բնակարանների, գազաբալոնների, բեռնատարների, փետրվարի 31-ի, «Աջափնյակ» կայարանի և Հայաստանի պայծառ ապագայի մասին

Վարձով բնակարանների, գազաբալոնների, բեռնատարների, փետրվարի 31-ի, «Աջափնյակ» կայարանի և Հայաստանի պայծառ ապագայի մասին
30.11.2023 | 20:24

Ի դեմս ՊԵԿ-ի, հարազատ պետությունս զգուշացրեց վարձով բնակվող և սեփական անշարժ գույքը վարձակալությամբ հանձնող բնակիչներին, որ 2023 թ. դեկտեմբերի 1-ից, անշարժ գույքի վարձակալության հետ կապված օրենքով սահմանված պահանջները չպահպանելու դեպքում, տուգանգներ են սահմանվել:

Հիշեցնեմ, որ դեռևս 2022 թ. հուլիսին, ի դեմս չգիտեմինչի, հարազատ պետությունս հայտարարել էր ավտոմեքենաների գազաբալոնների ստուգաչափման պարտադիր լինելու, իսկ 2023 թ. նոյեմբերին Երևան քաղաքի կենտրոն 2,5 տոննա և ավելի քաշ ունեցող բեռնատարների ժամը 7:00- 21:00 մուտքի սահմանափակման մասին:

Չմոռանամ հիշեցնել Երևանի մետրոպոլիտենի «Աջափնյակ» կայարանի, փետրվարի 31-ի և, իհարկե, Հայաստանի պայծառ ապագայի մասին…

Լավն է հարազատ պետությունս:

Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ

Դիտվել է՝ 3368

Մեկնաբանություններ